Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 29-Ա


Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Քաղաքաշինության պետական կոմիտեի ,,Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն’’ ԲԲԸ-ի եզրակացությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող ,,Հեքիաթ’’ մանկապարտեզի համալիր մասնաշենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ, Գավառ համայնքի ավագանին որոշում է  

1.      Համաձայնություն տալ քանդելու Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող չորրորդ կարգի վթարայնության ,,Հեքիաթ’’ մանկապարտեզի համալիր մասնաշենքը:

2.      Նշված շինության շուկայական և օգտահանության արժեքները որոշելու համար դիմել անշարժ գույքի գնահատում իրականացնող արտոնագրված անկախ կազմակերպության:

3.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner