Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Նորոշմանդրույթներով՝ առաջարկվում է․ Համաձայնություն տալ 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 2-րդ կարգի 100 հա մակերեսով, 3-րդ կարգի 200 հա մակերեսով, 4-րդ կարգի 250 հա մակերեսով և 5-րդ կարգի 150 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 3-րդ կարգի 250 հա մակերեսով, 4-րդ կարգի 50 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 4-րդ կարգի 1300 հա մակերեսով, 5-րդ կարգի 1600 հա մակերեսով, 3-րդ կարգի 150 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը, Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0333-0008 կադաստրային ծածկագրով, 0,50582 հա մակերեսով 4 -րդ կարգի վարելահողը, 05-071-0333-0068 կադաստրային ծածկագրով, 0,2495 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-046-0104-0020 կադաստրային ծածկագրով, 27,2753 հա մակերեսով 4-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-078-0464-0140 կադաստրային ծածկագրով, 24.4087 հա մակերեսով 3-րդ կարգի արոտավայրը, Լանջաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-038-0201-0326 կադաստրային ծածկագրով, 0,12874 հա մակերեսով 2-րդ կարգի արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, 2047 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության: 2. Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/, 3-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 4200 /չորս հազար երկու հարյուր/, 5-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 4000 /չորս հազար/ , 4-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 5-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 2-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |