Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ և 78-րդ հոդվածների, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0318-0037 կադաստրային ծածկագրով, 0.0001հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքն՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով, մրցույթային կարգով 25 /քսանհինգ/ տարի օգտագործման ժամկետով տրամադրելուն: 2. 05-001-0318-0037 կադաստրային ծածկագրով, 0.0001հա մակերեսով հողատարածքի տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |