Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոց թիվ 21/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0441- կադաստրային ծածկագրով 0.00416հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն՝ տնտեսական շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0441- կադաստրային ծածկագրով 0.00416հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
|