Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի Սիամանթոյի փողոց թիվ 6 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-078-0317-0002 կադաստրային ծածկագրով, 0.05478 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն, բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-078-0317-0002 կադաստրային ծածկագրով, 0.05478 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 792.00 /յոթ հարյուր ինսուներկու/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |