Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 51
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 51


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է.

1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ծովազարդ գյուղ, Ակսել Բակունց փողոց թիվ 5 բնակելի տուն հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-0050-0048-0002 կադաստրային ծածկագրով 0,05062 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Արմեն Գառնիկի Գալեյանի կողմից կառուցված 29․8 քմ արտաքին (25,60 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ, իսկ բնակելի տան 1 քմ-ի համար 2622 (երկու հազար վեց հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջոդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner