Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 8


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով և հիմք ընդունելով «E-Community- Համայնքների եկամուտների կառավարման» էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության ծրագրով համայնքի անշարժ գույքի բազայում կատարված ճշգրտումները, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1. Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասից՝ համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ տողը /1113/ պակասեցնել 10,300.000 (տասս միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով, որից՝ 9,000.000 (ինն միլիոն) ՀՀ դրամով Լճափ բնակավայր, 1,300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով Ծաղկաշեն բնակավայր:
2) Ծախսային մասում՝ 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում / տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 10,300.000 (տաս միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով,
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner