Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 19


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով,

1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 56 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0447-0165 կադաստրային ծածկագրով, 0.0021 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն և Արմենուհի Ավետիսի Կոտոլկյանի կողմից կառուցված 27.20 քմ. արտաքին /25.60 քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1քմ-ի համար 1209 /մեկ հազար երկու հարյուր իննը/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner