Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդև 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀօրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 13-րդհոդվածի 10-րդմասի, 18-րդ հոդվածի 21) կետերի դրույքներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց 1-ին փակուղի թիվ 10 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384- կադաստրային ծածկագրով 0,00254հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնականնշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Մարգին Ավետիքի Սարգսյանի կողմից կառուցված 25,18ք.մ. արտաքին /22,72ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրած անձին օտարելուն:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1ք.մ.-ի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, ավտոտնակի 1ք.մ.-ի համար՝ 1300 /մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: