Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին 2-րդ մասի, 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատաւոթյան փողոց 1-ին նրբանցք 1-ին փակուղի թիվ 48 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0289-0183 կադաստրային ծածկագրով, 0.00227հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Քվենտիկ Լիպարիտի Ղարիբյանի կողմից կառուցված 24.8ք.մ. արտաքին /19.7ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1 ք.մ. համար 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: