Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 143-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N 143-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ  օրենքի  13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության  և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1.  Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հետևյալ կադաստրային ծածկագրերով՝05-001-0803-0010 49.82996հա, 05-001-0803-0009 63.96066հա, 05-001-0801-0002 90.24909հա, 05-001-0803-0006 50.9801հա, 05-001-0803-0008 31.03613հա, 05-001-0436-0488 32.61132հա, պետական սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 2030 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն:

2. Վարձակալության տրամադրվող 5-րդ կարգի հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել 700 /յոթ հարյուր/, իսկ 4-րդ կարգի հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը՝ 2000/երկու հազար/ ՀՀ դրամ:

3.  Խնդրել ՀՀ ԳԵղարքունիքի մարզպետին՝տալ դրական եզրակացություն:


Կողմ -8

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner