Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. 1Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 46/7 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1149- կադաստրային ծածկագրով 0.1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-001-1149- կադաստրային ծածկագրով 0.1հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1242 /հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: