Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդև 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 14/42 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0316- կադաստրային ծածկագրով 0.00306հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանաձակումներ չունեցող հողատարածքն և Գոհար Ռազմիկի Խաչատրյանի կողմից կառուցված 30.6ք.մ. արտաքին /30.5 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրած անձին օտարելուն:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1878.00 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1ք.մ.-ի համար 1422 /մեկ հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: