|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մարտի 2021 թվականի N 47-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների և ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի բնակիչ Սևակ Բագրատի Դաբաղյանին սեփականության իրավունքով պատկանող Գավառ համայնքի Բոշնաղյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված տարածքն ընդլայնելու նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0377-0078 կադաստրային ծածկագրով 0.00321 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով օտարելու Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 6 հասցեի բնակիչ Սևակ Բագրատի Դաբաղյանին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1878.00 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |
Կողմ -10 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|