Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումների կատարելու պայմանով 2020թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1) Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու
«Գավառ քաղաքի մշակույթի տան շենքի մի հատվածի հիմնանորոգում» ծրագրի նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:
2) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ներկայացնել տնտսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
3) Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
4) Սույն որոշումն ուժի մեջ է 2020 թվականի մարտի 25-ից: