|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 ապրիլի 2022 թվականի N 48-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ի մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով. Հանձնաժողովի նախագահ՝ Գուրգեն Մարտիրոսյան /Գավառ համայնքի ղեկավար/ Հանձնաժողովի անդամներ՝ Դավիթ Մազմանյան /աշխատակազմի քաղաքաշինությանև հողաշինության բաժնի պետ/ Արծրուն Ղուրշուդյան /աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ/ Նորայր Մուխսյան /աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ/ Հայկ Շահբազյան /աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ/ Արտակ Զանգեզուրյան /Գավառ համայնքի ավագանու անդամ/ Արսեն Վարդանյան /Գավառ համայնքի ավագանու անդամ/ Մրցութային հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում է նաև այն բնակավայրի վարչական ղեկավարը, որ բնակավայրի վարչական տարածքի հողամասերը մրցութային կարգով տրվում են օգտագործման: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -13 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -10 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Ձեռնպահ -2 ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|