Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Արամայիս Ոսկանյան փողոց ոիվ 7/55 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0293- կադաստրային ծածկագրով 0.00370հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանաձակումներ չունեցող հողատարածքն և Հովիկ Մնացականի Ղաջոյանի կողմից կառուցված 34.8ք.մ. արտաքին /31.42ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրած անձին օտարելուն:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1ք.մ.-ի համար 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: