Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ և 78-րդ հոդվածների, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բունիաթյան փողոցի թիվ 18/10 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0376-0062 կադաստրային ծածկագրով, 0,00232հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքն՝ առևտրի տաղավար տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով, մրցույթային կարգով 10 տարի օգտագործման ժամկետով տրամադրելուն:
2. 05-001-0376-0062 կադաստրային ծածկագրով, 0,00232հա մակերեսով հողատարածքի տարեկան վճարի մեկնարկային գին սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: