Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մասնակցության հրավեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/01/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/01/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը:

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը (այսուհետ՝ Մրցաշար)անցկացվելու է երկու տարիքային խմբերով՝

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված)կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41  (1981 թ. ծնված) և բարձր տարիքի  տղամարդիկ:

Մրցաշարն անցկացվելու է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական (եզրափակիչ):  Համայնքային փուլի մրցումները կանցկացվեն 2022 թվականի հունվարի 24-27-ն ընկած ժամանակահատվածում:Մրցումներն անցկացվում են առանձին՝ տղամարդկանց և կանանց միջև: Մարզային փուլին կարող են մասնակցել համայնքային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին և 2րդ տեղեր գրաված մասնակիցները: Համայնքային և մարզային փուլերի մրցումներն անցկացվելու են օլիմպիական կամ կիսաօլիմպիական եղանակով՝ կախված մասնակիցների թվից:

Մրցաշարի մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գավառի համայնքապետարանի աշխատակազմ, մինչև սույն թվականի հունվարի 20-ը:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner