Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվող անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթացի վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/06/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/06/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online)  դասընթացը, որն անց են կացնում ոլորտի փորձառու մասնագետներ:

Հաշվի առնելով փաստը, որ ծրագրին մասնակցել կարող են նաև ՀՀ մարզերի բնակիչները, խնդրում եմ ապահովել Ձեր կողմից ղեկավարվող մարզի, համայնքների բնակչության իրազեկվածությունը ծրագրի ընթացակարգերի և բովանդակության վերաբերյալ:

Արդեն իսկ մեկնարկել է դասընթացին մասնակցելու  դիմումների ընդունման գործընթացը:

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝ կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին, կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ, կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք,  ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:

Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Ծրագրի անցկացման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/30r6gaR:

Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ստեղծված կայք-էջ՝ https://www.edu2020.am/:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը դասընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածման և բնակչության մասնակցության ապահովման գործընթացներում:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner