Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/07/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/08/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում[1], կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:  

Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։

Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:

Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը:

Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։

https://docs.google.com/forms/d/1b9BSKrVEg-CfWgRw4QW0JPCznmRhCP54nf1sz1G_10o/edit?ts=60b608cd&fbclid=IwAR33AEao81cr7LomIRu49nDrezK5PnSAP1wQDhrul_LDX5HZdLdWkaRcCFY

Դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:

Դասընթացի արդյունքում, մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ

-          ձեռնարկատիրության տնտեսական բնույթի  ու գործառույթների

-          ագրոձեռնարկատիրության իրավակազմական ձևերի

-          ՀՀ-ումագրոձեռնարկատիրության զարգացման միտումների

-          ագրոձեռնարկատիրության մոդելների

-          ագրոձեռնարկատիրության նորարարական տեխնոլոգիաների

-          կապիտալներգրավելուևաջակցությանուղղությունների վերաբերյալ,

հմտություններ, որոնք կիրառելով՝ կկարողանան․

-          հաշվել կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսեր

-          կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և  պարզունակ բիզնես պլան

-          հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք

-          կիրառել մարքեթինգի ավանդական և թվային գործիքներ


-          կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում

-          ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը

Դասընթացը բաղկացած է լինելու կարճ ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ

Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք և այլք:

Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012 54 57 13 հեռախոսահամարով։

 

[1] «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի ապրիլը:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner