Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 80-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2020 թվականի N 80-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով  §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5) ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1) կետերի  պահանջներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության  2020 թվականի մայիսի 27-ի թիվ 867-Ն  որոշման հիման վրա Գավառ համայնքի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև 2020 թվականի հուլիսի  15-ին կնքված այլ ընթացիկ դրամաշնորհի N 867-Ն-4 պայմանագիրը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

          1. Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

   1) Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասը՝ Պետական բյուջեից տրամադրվող նպատակային  հատկացումներ տողը  ավելացնել 142012 /մեկ հարյուր քառասուներկու հազար տասներկու/ ՀՀ դրամով

             2) Ծախսային մասը՝ 10 բաժնի 7 խմբի 1 դասի /սոցիալական հատուկ արտոնություններ/ գործառնական դասակարգման 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 142012 /մեկ հարյուր քառասուներկու հազար տասներկու/ ՀՀ դրամով՝  COVID-19-ով  պայմանավորված Գավառ համայնքում ինքնամեկուսացված 26 անձանց սննդամթերքով և սանիտարահիգիենիկ պարագաներով աջակցության համար:

    3)  01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ տնտեսագիտական հոդվածը  պակասեցնել 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ  դրամով, որից՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամը ավելացնել նույն գործառնական դասակարգման 4266 /առողջապահական և լաբորատոր նյութեր/ տնտեսագիտական հոդվածին՝ կորոնավիրոսի կանխարգելման նպատակով համապատասխան նյութեր ձեռք բերելու համար, իսկ  500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը ավելացնել 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/   գործառնական դասակարգման  4237 /ներկայացուցչական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին:

 4) 08 բաժնի 2 խմբի 3 դասի /մշակույթիտներ, ակումբներ, կենտրոններ/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումտնտեսագիտական հոդվածը պակասեցնել 450 000 /չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամով, որնավելացնել 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ գործառնական դասակարգման 5129 /այլ; մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածին՝ գեներատոր և հորատիչձեռք բերելու համար, որն էլ նվիրատվության կարգով տրամադրել ՀՀ զինված ուժերին:

       2.  Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  հաջորդող  տասներորդ  օրը:


Կողմ -9

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱԶՄԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner