Այսօր: Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 251
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.10.25 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Վարսենիկ Խաչատրյանը այցելեց Գավառ համայնքի տարեցներին։
Սարուխանի բնակիչ 103-ամյա Մեխակ Ավետիսյանին և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Թագուշ Իսպիրյանին Վարսենիկ Խաչատրյանը փոխանցեց համայնքի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու համայնքի ավագանու կողմից սահմանված դրամական պարգևները։

30.09.25 ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ՝ ԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻԱՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղը այսուհետ կգործի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3՝  նոր հասցեում։Տասնյակ տարիներ այն գործել է մասնավոր տարածքում և միայն վերջերս Գավառ համայնքի ավագանու որոշմամբ վերոնշյալ հասցեում պատկերասրահին հատկացվել է 284,3 մ2 զբաղեցնող երկհարկանի նոր տարածք։Վերանորոգումը և և արդիականացումը կատարվել է Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, Հայաստանի ազգային պատկերասրահի ներկայացուցիչների, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներակայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի ... Մանրամասն
29.09.25 «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Գավառի ուսուցողական կենտրոնում իրականացվում է «Էթիկայի դպրոց բարեկիրթ սերնդի համար» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում   կենտրոնը ձեռք է բերել ինտերակտիվ գրատախտակ, խոսափող և բարձրախոսներ։ Միաժամանակ մեկնարկել և ընթացքի մեջ են դասընթաց-հանդիպումներ՝ էթիկայի և հաղորդակցման թեմաներով։Դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները, մասնակիցները՝ Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներն են։Գավառի ուսուցողական կենտրոնում, որտեղ իրականացվում է տարբեր տարիքային խմբերի երեխաների արտադպրոցական ուսուցում,  «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը նպատակային և ... Մանրամասն
25.09.25 ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԱՐԾՎԱՔԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում տեղի ունեցավ արցախյան պատերազմներում զոհված տղաների հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:Ներկա էին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսայնը, համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների ծնողներ ու հարազատներ, աշակերտներ ու արծվաքարցիներ:Հուշակոթողը բացեցին Գուրգեն Մարտիրոսյանը և հերոսացած Անդրանիկ Գրիգորյանի հայրը՝ Կարեն Գրիգորյանը:Արարողությունն ուղեկցվեց օրհնության կարգով. այն կատարեցին Հայրավանքի վանահայր, Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը և Գավառի հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը:Տեղի ունեցավ նաև ոգեկոչման միջոցառում. այն ներկայացրին Արծվաքարի դպրոցականներն ու շնորհալի կատարողները, ինչպես նաև Գավառի մշակութային հաստատությունների ... Մանրամասն
24.09.25 ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

«Գավառի մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակում Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում թվով երեք խաղահրապարակներ են կառուցվում։
Ըստ գործընթացի սկզբունքների՝ ծրագիրը ներկայացրել են բնակիչները, նրանց կողմից իրականացվել է քվեարկություն և հաղթող ճանաչվելելուց հետո այն ներկայացվել է Գավառ համայնքի ավագանու հաստատմանը և ֆինանսավորվել համայնքի ու պետական բյուջեների կողմից։
Խաղահրապարակների կառուցման արդյունքում տարածքը կունենա անվտանգ, ժամանակակից և մատչելի մարզահրապարակներ ու ժամանցի գոտիներ:
Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

23.09.25 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԼԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) դասախոսական կազմը և ուսանողները, Իտալիայի Հանրապետության Միլանի պոլիտեխնիկի (ՊՈԼԻՄԻ) դասախոսները և Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ուսանողները Գավառ քաղաքում իրականացնելու են պատմաճարտարապետական հետաքրքրություն ներկայացնող շինությունների ու տարածքների եռօրյա համատեղ ուսումնասիրություններ։ Արդյունքում կազմվելու է համայնքին ու հանրությանն է ներկայացվելու Գավառի պատմաճարտարապետական շինությունների ցանկը, դրանց պահպանման եղանակները և հին արժեքները նոր ժամանակներին ինտեգրելը։ ՃՇՀԱՀ-ն և ՊՈԼԻՄԻ-ն համագործակցում են դեռևս 2012 թվականից՝ «Էրազմուս պլյուս» շարժունակության ծրագրով և այս աշխատանքներն էլ իրականացվում են այդ ... Մանրամասն
22.09.25 ԳԱՆՁԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Universe Art միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերին ՀՀ Նկարիչների միությունում ցուցադրվել են «Գանձակի մշակույթի տան» /տնօրեն՝ Բալասան Ղարիբյան/ սաների նկարներն ու ձեռքի աշխատանքները։Նույն օրը տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որին ներգրավված էին երեք տասնյակից ավելի արվեստի ու մշակույթի կենտրոնների շուրջ 600 մասնակիցներ։Գանձակի մշակույթի տունը փառատոնի կազմակերպիչների և ժյուրիի կողմից տարվա լավագույն կոչման արժանացած երեք արվեստի կենտրոններից մեկն էր։600 մասնակիցներից լավագույններին շնորհվել են մրցանակներ։ Գանձակի մշակույթի տան սաները զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը.Առաջին տեղի մրցանակի են արժանացել Մերի Սարիբեկյանը, Սյուզի Սարիբեկյանը, Դիանա ... Մանրամասն
21.09.25 ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ վերականգնելով իր անկախ պետականությունը։ Դա ոչ միայն պետականության վերածնունդն էր, այլև մեր հավաքական կամքի, ինքնության ու արժանապատվության հաղթանակը։Անկախությունը նաև մեր մշտական պայքարն է, որը մինչ օրս պահպանում ենք զոհողությունների գնով։ Անկախությունը` մեր անմահացած տղաների արյունով գրված հերոսական պատմությունն է, որի ամեն մի տառ հարգանքի ու հիշատակության է արժանի․ հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակներում հայրենիքի անկախության համար զոհված մեր զավակներին։Թող խաղաղություն լինի մեր երկրում, մեր ազգը արարի ու ստեղծագործի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner