Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Լեռների միջազգային օր
ԵՐԲ
2025,Դեկտեմբեր 11
ՎԱՅՐ

Ամբողջ աշխարհում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը։
Լեռների միջազգային օրը հիշարժան դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում պատանի լեռնասերները մասնակցել են «Լեռների միջազգային օրը» խորագրով էկոդասին։
Ներկայացնելով օրվա խորհուրդը՝ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը խոսել է լեռների մասին, ներկայացրել դրանց նշանակությունը որպես էկոհամակարգեր, ինչպես նաև պատմել լեռնագնացության ու բնության ճանաչողության մասին։
Լեռների միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, որը նվիրված էր Լեռների միջազգային տարվա արդյունքներին։ Նշվում է ամեն տարի դեկտեմբերի 11-ին՝ սկսած 2003 թվականից։
Գլխավոր ասամբլեայի բանաձևում համաշխարհային միությանն առաջարկվել է «այդ օրը կազմակերպել միջոցառումներ բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով հանրահռչակել լեռնային շրջանների կայուն զարգացման նշանակությունը»։
2024 թվականին Լեռների միջազգային օրը (IMD 2024) կենտրոնանում է ժողովուրդների կարողությունների և կարիքների վրա՝ եռակի մոտեցման միջոցով՝ «Լեռնային լուծումներ կայուն ապագայի համար՝ նորարարություն, հարմարվողականություն և երիտասարդություն» խորագրով։

 


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner