Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.09.24 Հերթական շրջայցն է իրականացվել առևտրի վայրերում՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նպատակով
Գավառ համայնքի ղեկավարի կարգադրությամբ ձևավավորված` մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքն իրականացնող հանձնաժողովը հերթական շրջայցն իրականացրեց Գավառ համայնքի առևտրի վայրերում։Հանձնաժողովի ներկայացուցիչները ևս մեկ անգամ ներկայացրին պոլիէթիլենային տոպրակների կիրառման կարգի պահպանությանը, համապատասխան սարքի միջոցով ստուգեցին դրանք և տեղեկացրին, որ կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված տույժեր ու տուգանքներ:Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից, առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների ... Մանրամասն
03.09.24 Ֆինանսավորվել են Գավառում բնակվող արցախցիների բիզնես-գաղափարներ
Գավառում արցախցիների մասնակցությամբ շուրջ 3 ամիս տևած ինքնաբաղվածության դասընթացներն ավարտվեցին:Դրանք իրականացվեցին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։Դասընթացները հաջողությամբ ավարտած 11 մասնակիցներ հանձնաժողովի դատին ներկայացրին իրենց բիզնես գաղափարները:Հանձնաժողովը կազմված էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներից, դասընթացավարից, իսկ որպես դիտորդ ողջ ընթացքին հետևել են խմբերից առաջադրված մասնակիցներն ու համայնքապետարանի ներկայացուցիչը։Ներկայացված 11 բիզնես պլանից 10-ը կֆինանսավորի Կլոր սեղան հիմնադրամը։ Ֆինանսավորված գաղափարները վերաբերվում են մեղվաբուծությանը, լորաբուծությանը, խոզաբուծությանը, հացի արտադրությանը, գինեգործությանը, ավտոտեխսպասարկմանը, ... Մանրամասն
02.09.24 Գավառ համայնքում իրականացվող էներգախնայողության ծրագրերի շրջանակներում
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից իրականացվող «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգիաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում Գավառում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում։Գավառ համայնքում ծրագրի շահառուներ են հանդիասնում «Գավառի արվեստի դպրոց», «Գավառի թիվ 3 մանկապարտեզ», «Գավառի թիվ 7 մանկապարտեզ», «Գավառի թիվ 7 մանկապարտեզ», «Գավառի թիվ 5 մանկապարտեզ», «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ», «Սարուխանի արվեստի դպրոց», «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ», «Գանձակի մանկապարտեզ», ... Մանրամասն
30.08.24 Գավառում բնակություն հաստատած արցախցիներն հերթական աջակցությունն է տրամադրվել

Հայկական Բարեգործական Հիմնադրամի կողմից Գավառում բնակություն հաստատած արցախցի 138 ընտանիքներին օգնություն է տրամադրվել։ Նրանց հատկացվել են սննդի արկղեր։ 

Ծրագիրն իրականացվել է   Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ 

Կից ներկայացվում է ցանկը։

29.08.24 Հրավիրում ենք մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին

2024 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի Հանրապետության կրթությանգիտությանմշակույթի և սպորտինախարարությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացնելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Մանրամասները՝ «Հայտարարություններ» բաժնում 

28.08.24 Նորատուսի արվեստի դպրոցի դահլիճում ջեռուցման համակարգ է կառուցվում
Նորատուսի արվեստի դպրոցի դահլիճը այս ձմռանն արդեն կջեռուցվի։
Այժմ ընթանում են ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները։
Տեղադրվում են 8 հատ ժամանակակից օդատաքացուցիչներ, որոնք ապահովելու են 350քմ տարածքով դահլիճի ջեռուցումը։
Տեղադրվելու են լրացուցիչ ևս 2 կաթսաներ․ գազածավալի փոփոխության հետևանքով կատարվելու են նաև գազահաշվիչի և գազի գծի փոխարինում։
Աշխատանքների արժեքը կազմում է 7մլն 440 հազար դրամ։
Դրանք կատարվում են Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցներով։
Աշխատանքներն իրականացնում է «Ֆավորիտ-Մ» ՍՊԸ-ն։
27.08.24 «Անլռելի զանգակատուն» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ Գավառի քաղաքային գրադարանում
Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր «Անլռելի զանգակատուն» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Պարույր Սևակի 100 և Կոմիտասի 155 ամյակներին։Միջոցառումը առանձնահատուկ էր իր ձևաչոփով․ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը գեղարվեստադերասանական ընթերցումով ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստուհի, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Բյուրեղիկ Մնեյանը։Ներկայացումն ուղեկցվեց կոմիտասյան թեմատիկ կատարումներով, որոնք հնչեցին կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլյա Հովհաննիսյանի և Նորատուսի արվեստի դպրոցի սան Նարեկ Հարությունյանի կատարմամբ։Կոմիտաս բանաստեղծին իր զեկույցում ներկայացրեց արվեստագետ Հասմիկ Հովեյանը։Թեմատիկ ելույթներով ... Մանրամասն
26.08.24 Հիմնանորոգվում են Նորատուսի արվեստի դպրոցի պատուհանները
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են «Նորատուսի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի միջանցքի թվով 16 պատուհանները և բեմի հետնամասի դուռը։
Աշխատանքները մեկնարկել և ակտիվ ընթացքի մեջ են։
Փայտյա հին պատուհանները և դուռը փոխարինվում են նոր՝ մետաղապլաստե, էներգախնայող պատուհաններով։
Տեղադրվելու են նաև պատուհանագոգեր, որից հետո կատարվելու է պատուհանների թեքությունների գաջի սվաղ և ներկում։
Աշխատանքների համար հատկացվել է 2մլն 148 հազար ՀՀ դրամ։
Աշխատանքներն իրականացնում է «ՄՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner