24.09.25
ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ
|
«Գավառի մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակում Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում թվով երեք խաղահրապարակներ են կառուցվում։ Ըստ գործընթացի սկզբունքների՝ ծրագիրը ներկայացրել են բնակիչները, նրանց կողմից իրականացվել է քվեարկություն և հաղթող ճանաչվելելուց հետո այն ներկայացվել է Գավառ համայնքի ավագանու հաստատմանը և ֆինանսավորվել համայնքի ու պետական բյուջեների կողմից։ Խաղահրապարակների կառուցման արդյունքում տարածքը կունենա անվտանգ, ժամանակակից և մատչելի մարզահրապարակներ ու ժամանցի գոտիներ: Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
|
|
23.09.25
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԼԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) դասախոսական կազմը և ուսանողները, Իտալիայի Հանրապետության Միլանի պոլիտեխնիկի (ՊՈԼԻՄԻ) դասախոսները և Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ուսանողները Գավառ քաղաքում իրականացնելու են պատմաճարտարապետական հետաքրքրություն ներկայացնող շինությունների ու տարածքների եռօրյա համատեղ ուսումնասիրություններ։ Արդյունքում կազմվելու է համայնքին ու հանրությանն է ներկայացվելու Գավառի պատմաճարտարապետական շինությունների ցանկը, դրանց պահպանման եղանակները և հին արժեքները նոր ժամանակներին ինտեգրելը։ ՃՇՀԱՀ-ն և ՊՈԼԻՄԻ-ն համագործակցում են դեռևս 2012 թվականից՝ «Էրազմուս պլյուս» շարժունակության ծրագրով և այս աշխատանքներն էլ իրականացվում են այդ ...
Մանրամասն |
|
22.09.25
ԳԱՆՁԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
|
Universe Art միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերին ՀՀ Նկարիչների միությունում ցուցադրվել են «Գանձակի մշակույթի տան» /տնօրեն՝ Բալասան Ղարիբյան/ սաների նկարներն ու ձեռքի աշխատանքները։Նույն օրը տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որին ներգրավված էին երեք տասնյակից ավելի արվեստի ու մշակույթի կենտրոնների շուրջ 600 մասնակիցներ։Գանձակի մշակույթի տունը փառատոնի կազմակերպիչների և ժյուրիի կողմից տարվա լավագույն կոչման արժանացած երեք արվեստի կենտրոններից մեկն էր։600 մասնակիցներից լավագույններին շնորհվել են մրցանակներ։ Գանձակի մշակույթի տան սաները զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը.Առաջին տեղի մրցանակի են արժանացել Մերի Սարիբեկյանը, Սյուզի Սարիբեկյանը, Դիանա ...
Մանրամասն |
|
21.09.25
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ վերականգնելով իր անկախ պետականությունը։ Դա ոչ միայն պետականության վերածնունդն էր, այլև մեր հավաքական կամքի, ինքնության ու արժանապատվության հաղթանակը։Անկախությունը նաև մեր մշտական պայքարն է, որը մինչ օրս պահպանում ենք զոհողությունների գնով։ Անկախությունը` մեր անմահացած տղաների արյունով գրված հերոսական պատմությունն է, որի ամեն մի տառ հարգանքի ու հիշատակության է արժանի․ հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակներում հայրենիքի անկախության համար զոհված մեր զավակներին։Թող խաղաղություն լինի մեր երկրում, մեր ազգը արարի ու ստեղծագործի ...
Մանրամասն |
|
18.09.25
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԵՐԱԶԱՆՔԻ ԱՅԳԻ» ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
|
BMUKN պատվիրակությունը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, GIZ ներկայացուցիչների հետ այցելել էին Գավառ։Պատվիրակության այցի նպատակն էր` ծանոթանալ Գավառ քաղաքի «Ժակի Բուլվար» կոչվող հատվածի «Երազանքի Այգի» ծրագրի իրականացման տարածքին, ապա համայնքապետարանում, համապատասխան աշխատակիցների հետ քննարկել ծրագրի պլանավորված գործողությունները, ակնկալվող արդյունքներն ու հնարավոր մարտահրավերները։Քննարկմանը մասնակցեց նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Քննարկմանը հատկապես կարևորվեցին ապագա այգու բազմանպատակության, հիմնադրման մասնակցային մոտեցման և կայունության ...
Մանրամասն |
|
17.09.25
ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ՀԵՏ
|
Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ Գավառում տեղի ունեցավ գրական հանդիպում գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Աղաբաբյանի հետ։Հանդիպումն ուղեկցվեց Աշոտ Աղաբաբյանի գրական և ստեղծագործական գործունեության ներկայացմամբ, հարց ու պատասխանով, գրական ելույթներով և Գավառ համայնքի մշակութային հաստատությունների ձեռքի աշխատանքների ցուցադրություններով և գեղարվեստական կատարումներով։Հանդիպմանը մասնակցեցին Աշոտ Աղաբաբյանի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, Գավառի համայնքապետարանի, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, գրադարանների աշխատակիցներ, հյուրեր։Հանդիպումն իրականացվեց Գավառի համայնքապետարանի և Գրողների միության Գեղարքունիքի ...
Մանրամասն |
|
10.09.25
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Գավառի համայնքապետարանի և «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի գործակցության շրջանակներում իրականացվող «Էթիկայի դպրոց բարեկիրթ սերնդի համար» ծրագրով Գավառի ուսուցողական կենտրոնում անցկացվեց «Հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթաց։ Այն վարեց հանրային խոսքի մարզիչ, հաղորդակցության փորձագետ Լիկա Թումանյանը։ Դասընթացին մասնակցեցին Գավառ համայնքի պետական, Տիմ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ։ Նույն ծրագրով իրականացվելու են եռամսյա դասընթացներ։
|
|
08.09.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Սեպտեմբերի ութին կայացավ Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստը վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Օրակարգի հարցերը ներկայացրին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Հարցերն հաստատվեցին քվեարկությամբ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |