Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 252
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Էներգախնայողության միջազգային օր
ԵՐԲ
2025,Նոյեմբեր 11
ՎԱՅՐ

Ամբողջ աշխարհում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էներգախնայողության միջազգային օրը նշվում է նոյեմբերի 11-ին։
Այն հիմնադրվել է 2008 թվականին՝ SPARE միջազգային կրթական ծրագրի («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») նախաձեռնությամբ։ Որոշումը կայացվել է Ղազախստանում կայացած SPARE-ի միջազգային հանձնաժողովի նիստի ընթացքում, իսկ արդեն նույն տարվա նոյեմբերին տոնը առաջին անգամ ընդգրկեց աշխարհի ավելի քան 20 երկրներ՝ ստանալով միջազգային նշանակություն։
Այս օրվա հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը կենտրոնացնելն է էներգիայի խնայողության, ռեսուրսների խելամիտ օգտագործման և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման վրա։
Հայաստանում ևս վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում էներգաարդյունավետությանը։ Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում իրականացվում են շենքերի ջերմաարդիականացման ծրագրեր, որոնք նվազեցնում են բնակիչների ջեռուցման ծախսերը, կրճատում էներգասպառումը և դրան ուղեկցող ջերմոցային գազերի արտանետումները։
Մասնավորապես, «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։
Էներգախնայողությունը միայն տեխնիկական լուծում չէ, այլև կյանքի որակի բարելավման միջոց ու ապրելակերպ։ Այն օգնում է պաշտպանել բնությունը, խնայել չվերականգնվող ռեսուրսները և նվազեցնել օդի աղտոտումը, քանի որ էներգիայի մեծ մասը դեռ ստացվում է հանածո վառելիքի այրման միջոցով։
Ուստի կարևոր է, որ յուրաքանչյուրը ձգտի օգտագործել էներգիան խելամտորեն՝ ներդնելով իր փոքր, բայց կարևոր նպաստը ընդհանուր բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։

 


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner