Հարգելի՛ տնտեսվարողներ,
Ձեր կողմից արգելվում է անչափահասներին արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների, ալկոհոլային ու էներգետիկ ըմպելիքների վաճառքը, ինչպես նաև ծխախոտ, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության մեջ նրանց ներգրավելը։
Արգելվում է նաև 18 տարին չլրացած անձանց այնպիսի աշխատանքներում ներգրավելը, որոնք կարող են վնասել նրանց առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն։
Իրավախախտները կտուգանվեն օրենքով սահմանված կարգով։
· Իրազեկումն իրականացվում է «Ոստիկանության մասին», Երեխայի իրավունքենրի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքների և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն։