Հայ մամուլի օր, նշվում է ամեն տարի (2004 թվականից) հոկտեմբերի 16-ին՝ ի նշանավորումն 1794 թվականի նույն օրը Մադրասում հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի» լույսընծայման (հիմնադիր՝ Հարություն քահանա Շմավոնյանը։ Սկզբում տոնը կոչվել է Հայ մամուլի աշխատակցի օր (2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ)։
Հայաստանի ժուռնալիստների միությունն Հայ մամուլի օրը հայկական լրատվամիջոցներին շնորհում է «Ազդարար» ամենամյա մրցանակը (սահմանվել է 2004 թվականին)՝ «Լավագույն պարբերական մամուլ», «Լավագույն մարզային մամուլ», «Լավագույն հեռուստաընկերություն», «Լավագույն ռադիոկայան» և «Լավագույն թղթակից» անվանակարգերով։
Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ում մամուլի օրը նշվել է մայիսի 5-ին՝ ի նշանավորումն բոլշևիկյան «Պրավդա» թերթի լույսընծայման։