Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 23․10․2025թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27052025-05-0045) Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց N 6/58 (վեց կոտորոկ հիսունութ) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության 0,0045 (զրո ամբողջ քառասունհինգ տասհազարերորդական) հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 236000 (երկու հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամ արժեքով օտարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդումհաղթող ճանաչված Էդուարդ Հրաչիկի Հարությունյանին։
2․Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Էդուարդ Հրաչիկի Հարությունյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ ԱրաԳևորգյանին՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Էդուարդ Հրաչիկի Հարությունյանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։