Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 21․03․2025թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28122024-05-0047/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, 0,03332 /զրո ամբողջ երեք հազար երեք հարյուր երեսուներկու հարյուրհազարերորդական/ հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը՝ գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու համար 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել 21․03․2025թ․աճուրդում հաղթող ճանաչված Պավլիկ Պապինի Բնյանին։
2․Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Պավլիկ Պապինի Բնյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2025 թվականի մարտի 21-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2025 թվականի մարտի 21-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Պավլիկ Պապինի Բնյանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։