Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով ինքնակամ կառույցների հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագրերը 2023ZPDEXH, 2023LV3VDL; հաշվի առնելով ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացրած անձ` Գավառ համայնքի ք. Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց 4-րդ շենք թիվ 22 բնակարանի համասեփականատեր Սեդա Աշոտի Գրիգորյանի /ծնված 10.09.1981թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը, ք. Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի համաձայնագրերը և նկատի ունենալով, որ կցակառույցը գտնվում է Գավառ համայնքի ք. Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման համար նախատեսված հողամասում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև սպասարկման համար հատկացվող 0.10861 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խաղտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1.Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 18 մարտի 2025 թվականի թիվ 343-Ա որոշումը։
2, Հաստատել Գավառ համայնքի ք.Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման համար հատկացված հողամասի հատակագիծը կից ներկայացված հողամասի հատակագծին համապատասխան 0,10861 հա մակաերով։
3, Գավառ համայնքի ք.Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց 4 շենք թիվ 22 բնակարանին (սեփ. վկայական N 24012025-05-0045) կից 2007 թվականին ինքնակամ կառուցված կցակառույցի՝ (թվով 1 փակված դուռ, 1 փակված պատուհան 1 բացված դուռ և 1 դուռ ձևափոխված պատուհանի), յուրաքանչյուր մեկ միավորի համար 1209 (մեկ հազար երկու հարյուր իննը) ՀՀ դրամ ընդամենը 4x1209=5000 (հինգ հազար) ՀՀ դրամ և 54.70 քմ մակերեսով կցակառույցը, 1,6 քմ մակերեսով աստիճանահարթակը 4.9 քմ մակերեսով ծածկը յուրաքանչյուր 1 քմ-ի համար 362.7 ( երեք հարյուր վաթսուներկու ամբողջ յոթ տասնորդական) ՀՀ դրամ, ընդամենը 61.2x362.7=22200 (քսաներկու հազար) ՀՀ դրամ սահմանված վճարներով ճանաչել օրինական, որպես Սեդա Աշոտի Գրիգորյանի, Ռոբերտ Անուշավանի Դաշտոյանի սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից կառուցված շինություն:
4. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 5. Ք. Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց 4 շենք թիվ 23 բնակարան հասցեն վերահասցեավորել` ք. Գավառ Լևիկ Հարությունյան փողոց 4 շենք թիվ 22 բնակարան հասցեի:
6. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
7. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: