Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 30․06․2025թ․ տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, 20․08․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ն․ Կարեյան փողոց 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղի 3 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.16 հա, ինչը փաստացի կազմում է 0.10641 հա, որը Մակիչ Խաչիկի Խաչատրյանին /ծնված 25․04.1968թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 126.30 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1968-2000թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.10641 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ն․ Կարեյան փողոց 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղի 3 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մակիչ Խաչիկի Խաչատրյանի /ծնված 25․04.1968թ-ին/, Լուսի Վարդանի Հայրապետյանի /ծնված 15․10․1968թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.10641 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 126.30 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1968-2000թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2025թ-ին ինքնակամ կառուցված 17.20 քմ մակերեսով ծածկը ճանաչել որպես ինքնակամ շինություն:
3․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Հացառատ թաղամասի Ն․ Կարեյան փողոց, 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղի, 3 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։