Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 21.03.2024թ. տրված Կարմիրգյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.04.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 19.03.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Սիմոն Գառնիկի Վարդանյանի /ծնված 02.05.1961թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնքի գ Կարմիրգյուղ Զոհրաբ Շհոյան փողոց թիվ 21 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.2 հա, ինչը փաստացի կազմում է 0.19899 հա, որը Սիմոն Գառնիկի Վարդանյանի /ծնված 02.05.1961թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 233․4 քմ և ինքնակամ կառուցված 44․31քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1965-2010թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.19899 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1.Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 19 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 2606-Ա որոշումը:
2․ Վերականգնել Գավառ համայնքի գ․ Կարմիրգյուղ Զոհրաբ Շհոյան փողոց թիվ 21 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սիմոն Գառնիկի Վարդանյանի /ծնված 02.05.1961թ-ին /, Ջուլետա Գառնիկի Վարդանյանի /ծնված 10․03․1957թ-ին/, Գրետա Գառնիկի Վարդանյանի /ծնված 19․07․1959թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.19899 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 233,4 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1965թ․/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
3. 2010թ-ին ինքնակամ կառուցված 42․40 քմ մակերեսով անասնաշենքը և 1․91քմ մակերեսով պարիսպը ճանաչել որպես ինքնակամ շինություն:
4․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գ․ Կարմիրգյուղ Զոհրաբ Շհոյան փողոց, թիվ 39/4 հասցեն:
5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։