Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լյովա Հայկի Ամիրյանին, Գայանե Վալոդի Մոստորյանին, Կարեն Լյովայի Ամիրյանին, Շիրազ Լյովայի Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1355779 տրված 2003 թվականի մայիսի 5-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Լյովա Հայկի Ամիրյանին, Գայանե Վալոդի Մոստորյանին, Կարեն Լյովայի Ամիրյանին, Շիրազ Լյովայի Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Լանջաղբյուր հասցեում գտնվող 0.579 հա մակերեսով 05-038-0203-0033 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: