Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 19.08.2025թ. տրված Գանձակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.02.1991թ. թիվ 1 որոշումից քաղվածքը, 25․09․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Աբրահամյան փողոց 38 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.04 հա, ինչը փաստացի կազմում է 0.07934 հա, որը Ավետիք Ժորայի Միսակյանին /ծնված 22.10.1959թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 160.03 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1958-1973թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07934 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Աբրահամյան փողոց 38 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ավետիք Ժորայի Միսակյանի /ծնված 22.10.1959թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․04 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․03934 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.07934 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 160.03 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1958-1973թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Գանձակ, Հ․ Աբրահամյան փողոց, 38 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։