Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Սայադյան փողոց 110 հասցեում գտնվող 965,3 (ինն հարյուր վաթսունհինգ ամբողջ երեք տասնորդական) քմ ներքին մակերեսով շենքն ու շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեցված 0,0793 (զրո ամբողջ յոթ հարյուր իննսուներեք տասհազարերորդական) հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Գավառի Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտ) անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ արտադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու նպատակով։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |