Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2640-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 2640-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՍԱՐՈՒԽԱՆ Մ. ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԱՎԻԿ ԳՐԻՇԱՅԻ ԴԵՂՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈԻՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05 հունվարի 2022թ-ի N 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, որակավորում ունեցող անձ՝ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310 տրված 05.12.2013թ/ կողմից 22.12.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023AXGPXJ ծածկագիրը ու հաշվի առնելով ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացրած անձ` Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի Մ. Սարյան փողոց թիվ 10 հասցեի սեփականատեր /սեփ. վկայական N 09022015-05-0011/ Ավիկ Գրիշայի Դեղոյանի /ծնված 25.03.1986թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խաղտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ 

1. Գավառ համայնքի գյուղ Սարուխան Մ. Սարյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող 2020 թվականին ինքնակամ կառուցված 225 քմ ընդհանուր արտաքին մակերեսով /199.4 քմ ընդհանուր ներքին մակերեսով/ բնակելի տուն 1/մեկ/ /քառակուսի մետրի համար 1028/ մեկ հազար քսանութ / ՀՀ դրամ սահմանված վճարով, ընդամենը 225x1028=231300 /երկու հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով և 56 քմ ընդհանուր արտաքին մակերսով / 47.1 քմ ընդհանուր ներքին մակերեսով/ ավտոտնակը 1/մեկ/ /քառակուսի մետրի համար 616.8/ վեց հարյուր տասնվեց ամբողջ ութ / ՀՀ դրամ սահմանված վճարով, ընդամենը 56x616.8=34550 /երեսունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ՀՀ դրամ սահմանված վճարով /ընդամենը 265850/ երկու հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ սահմանված վճարներով ճանաչել օրինական:

2. Հատակագծում առկա թիվ 3 և 4 շինություննները ճանաչել որպես ինքնակամ շինություններ:

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner