Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի, 23․08․2014թ․ կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9․1 կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Ազատության փողոց N 28/11 հասցեի հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի լուծման մասին քաղաքացի Արսեն Բաբկենի Շահինյանի դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Գավառ համայնքի և քաղաքացի Արսեն Բաբկենի Շահինյանի միջև 23․08․2014թ․ կնքված Գավառ քաղաքի Ազատության փողոց N 28/11 հասցեի 0,002 (զրո ամբողջ երկու հազարերորդական) հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը։
2․ Հանձնարարել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին քաղաքացի Արսեն Բաբկենի Շահինյանի հետ լուծելու Գավառ քաղաքի Ազատության փողոց N 28/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։