Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Աշոտ Պարգևի Սեփոյանին, Շուշիկ Կոլիկի Սեփոյանին, Դավիթ Աշոտի Սեփոյանին, Ռուզան Աշոտի Սեփոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 1233078 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 1233077 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 1233080 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին / հրաժարվելու մասին դիմումը
1. Քաղաքացիներ Աշոտ Պարգևի Սեփոյանին, Շուշիկ Կոլիկի Սեփոյանին, Դավիթ Աշոտի Սեփոյանին, Ռուզան Աշոտի Սեփոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.306 հա մակերեսով 05-001-0636-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 0.022 հա մակերեսով 05-001-0691-0446 կադաստրային ծածկագրով, 0.083 հա մակերեսով 05-001-0692-0447 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: