Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մելսիկ Սերոժի Յազերյանին, Զվարդ Բադալի Գրիգորյանին, Մարինե Մելսիկի Յազերյանին, Անուշ Մելսիկի Յազերյանին, Արտուշ Մելսիկի Յազերյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1097312 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Մելսիկ Սերոժի Յազերյանին, Զվարդ Բադալի Գրիգորյանին, Մարինե Մելսիկի Յազերյանին, Անուշ Մելսիկի Յազերյանին, Արտուշ Մելսիկի Յազերյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.303 հա մակերեսով 05-001-0672-0040 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: