Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1889-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 1889-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԶԱՐԴ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐԻ ԱՍՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ՄԱԿԵՐԵՍԸ, ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ Կառավարության 27.08.2021թ-ի 1383-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման պահանջներով, հիմք ընդունելով Արթուր Գրիգորի Ասոյանի /ծնված 27.07.1960թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն Գավառ համայնքի գյուղ Ծովազարդ Մեսրոպ Մաշտոցի փողոց թիվ 1/1 հասցեի N 2385009 վկայականով ընդհանուր հողամասը չափագրվել է /կադաստրային ծածկագիր 05-050-0037-0064/, հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․18086 հա, որը Արթուր Գրիգորի Ասոյանի /ծնված 27.07.1960թ-ին/ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ սպասարկման համար անհրաժեշտ 0․18086 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1.Հաստատել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2385009 վկայականով պետական գրանցում ստացած հողամասի սահմանները և մակերեսը համաձայն ներկայացված հատակագծի՝ հաստատված համայնքի ղեկավարի կողմից՝ ճանաչելով Արթուր Գրիգորի Ասոյանի /ծնված 27.07.1960թ-ին/ սեփականության իրավունքը 0․18086 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:

2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner