Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, նկատի ունենալով, որ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող Գավառ համայնքի Գանձակի մշակույթի տան 2-րդ հարկում գտնվող տարածքի փոխարեն փաստացի օգտագործում է նույն շենքի առաջին հարկում գտնվող տարածքը, հիմք ընդունելով սեփականության իրավունքի փոփոխության կատարման հիմքով տարածքների փոխանակում կատարելու մասին «Հայփոստ» ՓԲԸ տնօրինության 06․12․2024թ․ համաձայնությունը՝ առաջարկվում է․ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն հետ կատարել տարածքների փոխանակություն․ 1․ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի Հ․ Բաղրամյան փողոց 2 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի տան առաջին հարկի կենտրոնական մուտքից ձախ առաջին սենյակը, որը փաստացի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից, փոխանակել նույն շենքի երկրորդ հարկում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող սենյակի հետ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |