Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, և հաշվի առնելով գույքի սեփականատեր Մկրտիչ Ստեփանի Զիրոյանի /ծնված 03.08.1957թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև սպասարկման համար հատկացված 0.01782 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ք. Գավառ Բոշնաղյան փողոց թիվ 11/2 հասցեում գտնվող, Մկրտիչ Ստեփանի Զիրոյանի /ծնված 03.08.1957թ./ սեփականության իրավունքով պատկանող /սեփ. Վկայական N 13012025-05-0034/ 0.01782 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել հասարակական կառուցապատման հողամասի:
2.ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ք. Գավառ Բոշնաղյան փողոց թիվ 11/2 հասցեում գտնվող, Մկրտիչ Ստեփանի Զիրոյանի /ծնված 03.08.1957թ./ սեփականության իրավունքով պատկանող /սեփ. Վկայական N 13012025-05-0034/ /394.10քմ /ներքին/ մակերեսով օժանդակ շինության նպատակային նշանակությունը բնակելիից փոխել հասարակական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության, օժանդակ շինությունից փոխել առևտրի և սպասրկման կետի:
3.Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: