Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1935-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2024 թվականի N 1935-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԼՃԱՓ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԳԵՂԱՄ ԳԱՌՆԻԿԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասերի և շինության հատակագծերը և Գավառ համայնք գյուղ Լճափ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 21 հասցեի սեփականատեր Գեղամ Գառնիկի Նիկողոսյանի /ծնված 11.11.1971թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Գավառ համայնքի 05-042-0015-0011 կադաստրային ծածկագրի՝ Գեղամ Գառնիկի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 420179/ գույքի բաժանումից առաջացած 0․28500 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ, Լճափ, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 21 հասցեն:

2. Գավառ համայնքի 05-042-0015-0011 կադաստրային ծածկագրի՝ Գեղամ Գառնիկի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 420179/ գույքի բաժանումից առաջացած 0․25000 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ, Լճափ, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 21/1 հասցեն:

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner