Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակապման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության Գեղարքունիքի Մարզի Հայրավանք գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին 8 ապրիլի 2004թ. N 440-Ն որոշումը, որոշում եմ
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գյուղ Հայրավանք /կադաստրային ծածկագիր 05-059-0008-0020/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00384 հա մակերեսով հողատարածքը և տրամադրել Գավառ համայնք, գյուղ Հայրավանք Սևանի փողոց, 1-ին նրբանցք թիվ 4/1 հողամաս հասցեն:
2․Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոխել բնակելի կառուցապատման հողատեսքի։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: