Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 20.08.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, 26․04․2006թ․ և 04․10․2024թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Սովխոզնիկների փողոց 24 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է ընդհանուր 2.394 հա հողամաս /որից տնամերձ՝ 0․12 հա/, որը Խաչիկ Կարենի Բալագոզյանին /ծնված 09.06.2007թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է, ինչը փաստացի կազմում է 0.28162 հա, և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 250.40 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1956-1982թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.28162 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Սովխոզնիկների փողոց 24 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մկրտիչ Ռաֆիկի Բալագոզյանի /ծնված 09.01.1969թ-ին/, Լիդա Կարենի Բալագոզյանի /ծնված 15․11․2005թ-ին/, Խաչիկ Կարենի Բալագոզյանի /ծնված 09.06.2007թ-ին/ հողօգտագործման իրավունքը, ընդհանուր հողհատկացման՝ 2․394 հա մակերեսով հողամասի 20%-ի չափով՝ օրինական հատկացված 0․12 հա տնամերձ հողամասից փաստացի ավել օգտագործվող 0․16162 հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.28162 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 250.40 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1956-1982թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Ն․ Զարգարյան փողոց, 1-ին նրբանցք, 3 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։