Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2 և 3 կետերի պահանջներով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 20.03.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 8 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր՝ տրված 30․05․2025թ․/ Հովհաննես Սերյոժայի Զազյանի /ծնված 24.05.1966թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 8 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.05 հա, ինչը փաստացի կազմում է 0.12081 հա, որից 0.05989 հա հողատարածքը օրենքի ուժով հանդիսանում է Հովհաննես Սերյոժայի Զազյանին /ծնված 24.05.1966թ-ին/ պատկանող հողամասը, իսկ դրան կից փաստացի ավել օգտագործվող 0․06092 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և ուղղակի վաճառքի կարգով՝ 1 քմ-ի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 366․3 ՀՀ դրամ, օտարել նշված հասցեի գույքի նկատմամբ ժառանգ Հովհաննես Սերյոժայի Զազյանին /ծնված 24.05.1966թ-ին/ և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 338․20 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1980-1990թթ-ին/ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.12081 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Վերականգնել Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 8 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մարատ Սերյոժայի Զազյանի /ծնված 28.05.1962թ-ին/, Հովհաննես Սերյոժայի Զազյանի /ծնված 24.05.1966թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.05 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.00989 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.05989 հա մակերեսով հողամասի և օրինական կառուցված 338․20 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1980-1990թթ-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 8 հասցեում գտնվող 0.05989 հա հողատարածքին կից փաստացի ավել օգտագործվող 0․06092 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Գավառ քաղաք, Լ․ Հարությունյան փողոց 8/1 հասցեն և ուղղակի վաճառքի կարգով օտարել Մարատ Սերյոժայի Զազյանին /ծնված 28.05.1962թ-ին/, Հովհաննես Սերյոժայի Զազյանին /ծնված 24.05.1966թ-ին/ հողամասի 1 քմ-ի համար կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 366․3 /երեք հարյուր վաթսունվեց ամբողջ երեք տասնորդական/ ՀՀ դրամ՝ ընդամենը 609․2x366․3=223200 /երկու հարյուր քսաներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին վճարելու պայմանով:
3. Բնակելի տանը տրամադրել Գավառ քաղաք, Լ․ Հարությունյան փողոց, 8 հասցեն:
4. Հանձնարարել աշխատակազմի համապատասխան աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով Մարատ Սերյոժայի Զազյանի /ծնված 28.05.1962թ-ին/, Հովհաննես Սերյոժայի Զազյանի /ծնված 24.05.1966թ-ին/ հետ կնքելու 0․06092 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։