Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 23․10․2025թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20052025-05-0097) Գավառ քաղաքի Ազատության փողոց 1-ին նրբանցք 1-ին փակուղի N 4/48 (չորս կոտորոկ քառասունութ) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության 0,0032 (զրո ամբողջ երեսուներկու տասհազարերորդական) հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 180 000 (մեկ հարյուր ութսուն հազար)ՀՀ դրամ արժեքով օտարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդումհաղթող ճանաչված Նվեր Խաչատուրի Սաֆարյանին։
2․ԻրազեկելաճուրդումհաղթողճանաչվածՆվեր Խաչատուրի Սաֆարյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Նվեր Խաչատուրի Սաֆարյանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։