Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1392-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 1392-Ա

ԱՐՏԱՇԵՍ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Քաղաքացի Արտաշես Վարդգեսի Մարտիրոսյանը (անձնագիր`014151336, ՀԾՀ`1102720399 , հասցեն` Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գ․ՀայրավանքՍևանիփողոց 1-ին նրբ․տուն 7), Գավառ համայնքի տարածքում գտնվող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս տեղամասի Հայրավանք հատվածում իրականացրել է ինքնակամ շինարարություն, ինչի կապակցությամբ 2025 թվականի հունիսի 09-ին ,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ՚՚ ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված տուգանքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:         «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                 
                                                      ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

Համաձայն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տվյալների՝ Գավառ համայնքի տարածքում գտնվող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս տեղամասի Հայրավանք հատվածում գտնվող հողամասի նկատմամբ գրանցված է Արտաշես Վարդգեսի Մարտիրոսյանի օգտագործման իրավունքը, որտեղ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից առանց շինարարության համապատասխան թույլտվության իրականացվել է շինարարություն (ինքնակամ շինարարություն) ինչն հանդիսանումէ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթների խախտում:
Հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից-հազարհինգհարյուրապատիկի չափով:
2025 թվականի հունիսի 09-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ. կետի հիմքովԳավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հունիսի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է (հիմք` 10.06.2025թ․ LO128224385AM ծանուցումը) քաղաքացի Արտաշես Վարդգեսի Մարտիրոսյանը: Վերջինս ներկայացել է վարչական վարույթի լսումներին:

                                                     ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքներն ու օրինական շահերը: Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով: Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Համայնքի ղեկավարը, համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4/ կետի, համայնքի քաղաքաշինական փաստաթղթերին համապատասախան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներ /նախագծման թույլտվություն/, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24/ կետի, համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, իսկ 28/ կետի՝ օրենքոն նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթ հարյուր հիսնապատիկից - հազարհինգհարյուրապատիկի չափով:
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀօրենսգրքի 219․1-րդ հոդվածի տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նույն օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթներով, որոշում եմ

1․Պարտավորեցնել Արտաշես Վարդգեսի Մարտիրոսյանին ապամոնտաժել Գավառ համայնքի տարածքում գտնվող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս տեղամասի Հայրավանք հատվածում իրականացված ինքնակամ շինությունները:
2. Գավառ համայնքի տարածքում գտնվող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս տեղամասի Հայրավանք հատվածում վարձակալած հողատարածքում ինքնակամ շինարարություն իրականացնելու համար Արտաշես Վարդգեսի Մարտիրոսյանին տուգանել 750 000/յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Տուգանքի գումարը ենթակա է վճարման Գավառի համայնքապետարանի 900175101105 հաշվեհամարին:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner